Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Դրախտային երկիր

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

1882 թվական, հեռավոր ռազմական առաջակետ Պատագոնիայում, այսպես կոչված, «անապատի նվաճման» շրջանում, որ ցեղասպաության նմանվող արշավ է տեղաբակների դեմ: Ամենուր վայրագություն է: Կապիտան Գունար Դինեսենն իր 15-ամյա դստեր հետ եկել է Դանիայից` արգենտինական բանակում ճարտարագետի աշխատանքով զբաղվելու: Որպես իգական սեռի միակ ներկայացուցիչ այդ տարածքում՝ Ինգոբորգը տղամարդանց մեջ իրարանցում է առաջացնում: Աղջիկը սիրահարվում է մի ջահել զինվորի և գիշերը նրա հետ փախչում: Երբ կապիտանը, արթնանալով, հասկանում է կատարվածը,  որոշում է խիզախորեն մտնել թշնամու տարածքը՝ երիտասարդ զույգին գտնելու: Ֆիլմը՝ իր աղջկան հուսահատորեն փնտրող մարդու մասին է, մի մենավոր փնտրտուք, որ տանում է ժամանակից դուրս՝ այնտեղ, ուր անցյալը վերանում է, իսկ ապագան՝ իմաստազրկվում:

Մրցանակներ
FIPRESCI-ի մրցանակ, «Հատուկ հայացք» ծրագիր, Կաննի ՄԿՓ, Ֆրանսիա, 2014


Պրոդյուսեր(ներ)՝ Լիսանդրո Ալոնսո
Ռեժիսոր՝  Լիսանդրո Ալոնսո
Սցենարի հեղինակ՝ Լիսանդրո Ալոնսո, Ֆաբիան Կասաս
Օպերատոր՝ Տիմո Սալմինեն
Նկարիչ՝ Սեբաստիան Ռոսես
Երաժշտությունը՝ Վիգո Մորթենսեն, Buckethead
Հնչյունը՝ Կատրիել Վիլդոսոլա
Մոնտաժը՝ Նատալյա Լոպես, Գոնսալո դել Վալ
Նկարահանվել են՝ Վիգո Մորթենսեն, Վիլբյորք Մալին Ագեր, Գիթա Ն. Էրբի


Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։