Պանաբին 12-ամյա տղա է, որն ապրում է վարշավյան բազմաբնակարան շենքում: Այստեղ տեր ու տիրականը Բոչանն է՝ մի դաժան սրիկա, որը, ինչպես և լինում է սովարաբար, ամենասիրունիկ աղջիկների հետ է հանդիպում: Ցավոք, Պանաբիի եղբայրը խենթանում է Բոչանի ըկերուհու համար: Մոտենում է Սուրբ ծնունդը, իսկ փորձանքը՝ նշմարվում: Ֆիլմը իսրայելցի ճանաչված գրող Էթգար Քերեթի պատմվածքի ազատ էկրանացումն է՝ Սուրբ ծննդյան երգ՝ նկարահանված լեհական բնակելի թաղամասում:
Մրցանակներ
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ, Քոթբուսի ԿՓ, Գերմանիա, 2013, Հատուկ հիշատակում, Երիտասարդական կինոյի մրցույթ, Գդինյայի ԿՓ, Լեհաստան, 2013
Պրոդյուսեր(ներ)՝ Յոաննա Շիմանսկա
Ռեժիսոր՝ Մարիա Զբոնսկա
Սցենարի հեղինակ՝ Մարիա Զբոնսկա, Կաժիմեժ Զբոնսկի
Օպերատոր՝ Քշիշտով Վիշնևսկի
Հնչյունը՝ Ֆրանչիշեկ Կոզլովսկի
Մոնտաժը՝ Իրենեուշ Գժիբ, Յարեկ Կամինսկի
Նկարահանվել են՝ Ռաֆալ Գարնեցկի, Ագնեշկա Կրուկովնա, Անջեյ Խիրա, Մարեկ Կոսակովսկի, Քշիշտոֆ Սկոնեչնի