Կարճամետրաժ խաղարկային ֆիլմ է՝ ըստ Իրենեուշ Իրեդինսկու «Վերելակ» ռադիոպիեսի: Ամբողջ պատմությունը տեղի է ունենում կանգ առած վերելակի մեջ: Երկու մարդ մնացել են ներսում: Նրանք զարմանալի խաղ են սկսում: Համատեղ կյանք են հորինում, մտացածին պատմություններ անում իրար առաջին ռոմանտիկ ու զվարճալի հանդիպման մասին և շարունակում մինչև ծանոթության դրամատիկ ավարտը: Ինչևէ, երևակայականը շուտով միահյուսվում է իրականում ապրածին: Նրանց անմեղ խաղը վերածվում է բուռն զգացմունքներով համակված դրամայի:
Պրոդյուսեր` | Արթուր Ժիչ, Զուզաննա Կրուլ |
Ռեժիսոր` | Մաչեյ Մարչևսկի
|
Սցենարը` | Մաչեյ Մարչևսկի |
Օպերատոր` | Ռադոսլավ Լադչուկ |
Նկարիչ` | Զուզաննա Կրուլ |
Երաժշտությունը` | Լուկաշ Չեկալա |
Հնչյունը` | Տոմաշ Վեչորեկ, Ալեքսանդրա Պնյակ |
Մոնտաժը` | Ռաֆալ Լիստոպադ
|
Յուլյա Կիյովսկա,
Մարչին Բոսակ: