Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Դերը

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Ֆիլմը հեղափոխական Ռուսաստանի փայլուն դերասանի մասին է, որը ստանձնում է իր կյանքի ամենաբարդ՝ մեկ այլ մարդու դերը: Սիմվոլիզմի և Արծաթե դարի գաղափարներից ազդված՝ նա որոշում է ներթափանցել իր կրկնակի՝ նոր Խորհրդային Ռուսաստանի հեղափոխական առաջնորդի կյանք: Նախ հետաքրքրված, ապա հափշտակված նվիրվում է դերին և լիովին ապրում դրանով… Նույնիսկ այն ժամանակ, երբ այդ կյանքի պիեսը, որ նա գրում է, դեպի ողբերգական վերջաբան է տանում: Ռուս սիմվոլիստների կյանքի իրական դեպքերի վրա հիմնված այս գրավիչ ֆիլմը բացահայտում է, թե մարդն ինչ հեռուն կարող է հասնել իր կյանքի գլխավոր դերը խաղալիս:

Մրցանակներ
Լավագույն սցենար, «Նիկե» մրցանակ, Ռուսաստան, 2013, Ժյուրիի մրցանակ, Տալլինի «Սև գիշերներ»  ԿՓ, 2013, Լավագույն դերասան, լավագույն սցենար, «Ոսկե փյունիկ» ԿՓ, Ռուսաստան, 2013, Գլխավոր մրցույթի լավագույն ֆիլմ, Մոսկվայի ՄԿՓ, 2013

Պրոդյուսեր(ներ)՝ Անդրեյ Սիգլե
Ռեժիսոր՝  Կոնստանտին Լոպուշանսկի
Սցենարի հեղինակ՝ Պավել Ֆին, Կոնստանտին Լոպուշանսկի
Օպերատոր՝  Դմիտրի Մաս
Նկարիչ՝ Ելենա Ժուկովա
Հնչյունը՝ Ալեքսանդր Վոլկով
Մոնտաժը՝ Սերգեյ Օբուխով
Նկարահանվել են՝ Մաքսիմ Սուխանով, Մարիա Յարվենհելմի, Անաստասիա Շևելյովա


Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։