Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Սև ածուխ, բարակ սառույց

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Հյուսիսային Չինաստան, 1999 թվական: Մի քանի դիակի սահմռկելի բացահայտում փոքր քաղաքում: Ենթադրյալ մարդասպաններին բռնելու փորձի արյունոտ միջադեպում երկու ոստիկանական սպա զոհվում են, մեկը՝ ծանր վիրավորվում: Ողջ մնացած սպա Չժան Ցզիլին հեռացվում է ծառայությունից. նա աշխատանքի է անցնում գործարանում՝ որպես պահապան: Հինգ տարի անց խորհրդավոր սպանությունների այլ շարք է սկսվում: Նախկին գործընկերոջ օգնությամբ Չժանը որոշում է ինքնուրույն բացահայտել մարդասպանին: Պարզում է, որ բոլոր զոհերը կապ են ունեցել Վու Չժիչժենի ՝ քիմմաքրման կետում աշխատող երիտասարդ կնոջ հետ: Հաճախորդ ձևանալով՝ Չժանը սկսում է հետևել նրան և հասկանում, որ սիրահարվել է ծածկամիտ Վու Չժիչժենին: Ձմեռային մի ցուրտ օր նա սարսափելի հայտնագործություն է անում: Կյանքը վտանգի տակ դրած Չժանը պարզում է. միշտ չէ,  որ հնարավոր է մեղքը զանազանել անմեղությունից:

Մրցանակներ
«Ոսկե արջ»,  «Արծաթե արջ», լավագույն դերասան, Բեռլինի ՄԿՓ, Գերմանիա, 2014


Պրոդյուսեր(ներ)՝ Ցյույ Վիվյան, Վան Ցզյուան
Ռեժիսոր՝  Դյաո Ինան
Սցենարի հեղինակ՝ Յան Հունյույ
Օպերատոր՝  Դուն Ինսուն
Նկարիչ՝ Լյու Ցյան
Երաժշտությունը՝ Վեն Ցզի
Հնչյունը՝ Չժան Յան
Նկարահանվել են՝ Լյաո Ֆան, Գվեյ Լուն Մեի, Վան Սյուեբին, Վան Ցզինչուն, Յու Այլեյ, Նի Ցզինյան


Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։