Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Ծիածան

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Ծիածանը 4-ամյա հայ աղջնակ է: Նրա քեռին ապրուստը  վաստակում է Հայաստանի և Թուրքիայի միջև ապրանքի առքուվաճառքով: Երկու երկրների փակ սահմանի պատճառով ամեն անգամ նա ստիպված է 36 ժամանոց շրջանցում անել Վրաստանով: Իսկ ամեն անգամ, երբ վերադառնում է Թուրքիայից, իր սիրելի զարմուհուն փոքրիկ նվերներ է բերում: Նվերների մեջ Ծիածանի սիրելին պարկուճով շոկոլադե կրեմն է: Բացի Ծիածանի նախընտրանքը լինելուց, շոկոլադե կրեմը նաև բակի երեխաների ուշադրությունն է գրավում:

Մրցանակներ
Ժյուրիի հատուկ մրցանակ, Հարավ-արևելյան եվրոպական կինոյի SEE a Paris փառատոն, Ֆրանսիա, 2014, Առաջին մրցանակ, Աթիֆ Յըլմազի անվան կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ, Թուրքիա, 2014, Ժյուրիի մրցանակ, Հանդիսատեսի մրցանակ, «Կաննի բազմազանությունը». կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրություն և մրցանակաբաշխություն, Կանն, Ֆրանսիա, 2014

Պրոդյուսեր(ներ)՝ Էմին Յըլդըրըմ, Դերյա Դուրմազ
Ռեժիսոր՝  Դերյա Դուրմազ
Սցենարի հեղինակ՝ Դերյա Դուրմազ
Օպերատոր՝  Մերյեմ Յավուզ
Նկարիչ՝ Էդուարդ Հակոբյան
Երաժշտությունը՝ Բարիշ Դիրի
Հնչյունը՝ Թերոն Փաթերսոն
Մոնտաժը՝ Թերոն Փաթերսոն
Նկարահանվել են՝ Էմի Վարդանյան, Էրիկա Հակոբյան, Դավիթ Գևորգյան, Արսեն Մովսիսյան, Արմեն Սարգսյան, Տաթև Ղազարյան, Ռոբերտ Հարությունյան, Արթուր Պապիկյան


Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։