Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Անա Արաբիա

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

85 րոպեանոց, մեկ պլանով նկարահանված ֆիլմը՝ Իսրայելում Յաֆֆայի և Բաթ Յամի «սահմանին»՝ մի մոռացված անկլավում, միասին ապրող հրեաների և արաբների փոքր համայնքի մասին է: Մի օր երիտասարդ լրագրողուհի Յաելն այցելում է նրանց: Այս խարխուլ հյուղակներում, հանրային շենքերով շրջապատված և կիտրոնածառերով լի   այգիներում, նա հայտնաբերում է մի շարք կերպարներ, որոնք շատ հեռու են տարածաշրջանի  ստանդարտներից: Յաելին թվում է, թե նա մարկանց ոսկեհանք է հայտնաբերել: Մոռանում է իր աշխատանքը: Յուսուֆի և Միրիամի, Սառայի և Ուալիդի, նրանց հարևանների, բարեկամների դեմքերն ու խոսքերը պատմում են կյանքի, երազանքների և հույսերի, սիրային պատմությունների, իղձերի և հիասթափությունների մասին: Այս մարդկանց կապը ժամանակի հետ այլ է, քան շրջակա քաղաքաբնակներինը: Այս կցած-կցմցած ու խախուտ վայրում համագոյակցման հնարավորություն կա: Համակողմանի

Մրցանակներ
«Կանաչ կաթիլ»  մրցանակ, SIGNIS-ի մրցանակ՝ պատվավոր հիշատակում, Վենետիկի ՄԿՓ, Իտալիա, 2013


Պրոդյուսեր(ներ)՝ Միքայել Տապուշ, Ամոս Գիտայ, Լորան Տրյուշո
Ռեժիսոր՝  Ամես Գիտայ
Սցենարի հեղինակ՝ Ամոս Գիտայ, Մարի-Ժոզե Սանսելմ
Օպերատոր՝  Գիորա Բեյախ
Նկարիչ՝ Միգել Մարկին
Հնչյունը՝ Ալեքս Կլոդ
Մոնտաժը՝ Իզաբել Էնգո
Նկարահանվել են՝ Յուվալ Շարֆ, Յուսուֆ Աբու Վարդա, Սառա Ադլեր, Ասի Լևի, ՈՒրի Գավրիել


Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։