13-րդ դարում, ավերիչ երկրաշարժից հետո, Անիի բնակչությունը դուրս է եկել քաղաքից և մի ճանապարորդություն ձեռնարկել, որը տևել է չորս դար: 1700-ականներին հայերը մտել են Տրանսիլվանիա: Այստեղ հիմնել են քաղաք, որն անվանվել է Արմենոպոլիս, կառուցել են եկեղեցիներ, տպարաններ, լուրջ դեր են կատարել Տրանսիլվանիայի հասարակական-մշակութային կյանքում, թողել ահռելի ժառանգություն: Ֆիլմը պատմում է Արմենոպոլիսի (այսօր՝ Գեռլա) հայկական համայնքի, կաթոլիկ եկեղեցու և նրանց հպարտություն հանդիսացող Ռուբենսի կտավի մասին: Հանդիպում ենք 96-ամյա Պետրոս Զաքարիաշին՝ միակ մարդուն, որ դեռ խոսում է հայերեն:
Պրոդյուսեր` | Մարիամ Օհանյան |
Ռեժիսոր` | Մարիամ Օհանյան |
Սցենարը` | Մարիամ Օհանյան |
Օպերատոր` | Մարիամ Օհանյան |
Մոնտաժը` | Սամվել Մկրտչյան: |