Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Ենթադրյալ մեղավորը

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Ի՞նչ է մարդ զգում, երբ  նրան հանկարծ վերցնում տանում են փողոցից  ու ասում, թե սպանություն է գործել, որից անտեղյակ է, և նա 20 տարով հայտնվում է  ճաղերի հետևում: 2005-ի դեկտեմբերին Մեխիկոյում հենց սա է պատահել Տոնիո Սունյիգային, և հազարավոր այլ անմեղ երիտասարդների նման նա դատապարտվել է մի հանցանքի համար, որը երբեք չի գործել: Ֆիլմը երկու երիտասարդ փաստաբանի և Տոնիոյին ազատելու նրանց աննկարագրելի պայքարի պատմությունն է: Առանց կինոյի ոլորտում որևէ փորձ ունենալու՝ նրանք սկսել են այս պատմությունը նկարահանել, քանի որ հասկացել են. միայն տեսախցիկը կարող է երևան բերել այն սահմանված անարդարությունը, որին ականատես են դարձել: Ավելի քան երեք տարի շարունակ մեքսիկական դատարան և բանտային համակարգ մուտք գործելու աննախադեպ թույտվությամբ նկարահանված այս դիտունակ ֆիլմը խիստ դրամատիկ է և իրական լարվածությամբ լի, բայց և  այն համակարգի  այրող դատավճիռը, որտեղ ոստիկանությունը հետաքննության կարիք չունի, քանի որ համակարգը  մեղավորություն է ենթադրում:

Պրոդյուսեր`             Լայդա Նեգրետե, Ռոբերտո Էռնանդես, Մարթա Սոսա
Ռեժիսոր `                 Ռոբերտո Էռնանդես, Ջեֆրի Սմիթ
Սցենարը`                 Ռոբերտո Էռնանդես, Ջեֆրի Սմիթ
Օպերատոր`             Ջոն Գրիլլո, Ամիր Գալվան, Դամիան Սանչես
Երաժշտությունը`  Ռաուլ Վիցցի, Կամիլո Ֆրոյդևալ, Թոյ Էռնանդես 
Հնչյունը`                    Իյարի Ուերտա, Տանյա Նեգրետե
Մոնտաժը`                Ֆելիպե Գոմես, Ռոբերտո Էռնանդես

Նկարահանվել են`

Անտոնիո Սունյիգան, 
Ռաֆայել Էրեդիան, 
Էվա Գուտիերրեսը:

Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։