Ֆիլմի հիմքում արթնության գաղափարն է: Նկարվել է մեկ օրում՝ մի շնչով: Ֆիլմի հենքը իմպրովիզացիոն լուծումներն են: Ըստ հեղինակի՝ ուր էլ գնաս, տուն վերադարձի կանչը միշտ սրտումդ է, իսկ կորսվածի և գտնվածի դուռը մեկ թակոցի մեջ է: Հերոսուհին փորձում է նույնացնել խաչմերուկները, անցյալը՝ ներկայի մեջ, ներկան` անցյալի` սեր տալով կյանքից հեռացածներին, մինչ կյանքի անիվը հարատևորեն պտտվում է մենության ճանապարհից դեպի մանկության կայան: Կորուստներ չկան, երբ շնորհակալ ես տրվածից: Ֆիլմը նվիրված է հեղինակի մորը՝ արձակագիր Ջուլիետ Մատինյանին:
Ռեժիսոր՝ Նարե Հայկազյան
Սցենարի հեղինակ՝ Նարե Հայկազյան
Օպերատոր՝ Քրիս Աղազարյան, Արմեն Ջանոյան
Նկարահանվել են՝ Նարե Հայկազյան