Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Խաչի ճանապարհ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Մարիան 14 տարեկան է: Նրա ընտանիքի անդամները կաթոլիկ ֆունդամենտալիստների համայնքից են: Մարիայի առօրյան անցնում է ժամանակակից աշխարհում, բայց սիրտը պատկանում է Հիսուսին: Աղջիկը ցանկանում է հետևել նրան, սուրբ դառնալ ու երկինք համբարձվել բոլոր այն սուրբ երեխաների նման, որոնց մասին իրեն միշտ պատմում են: Այսպիսով, Մարիան անցնում է բոլոր 14 հանգրվաններով, ճիշտ ինչպես Հիսուսը՝  Գողգոթայի ճանապարհին, և վերջում  հասնում է իր նպատակին: Նույնիսկ Քրիստիանը՝ այն տղան, որին նա հանդիպում է դպրոցում, չի կարող հետ պահել աղջկան, թեկուզ և մի ուրիշ աշխարհում նրանք կարող էին ընկերանալ և անգամ սիրահարվել: Մնում է մի կոտրված ընտանիք, որը սփոփանք է գտնում հավատքի մեջ, իսկ խնդիրն այն է, թե այս ամենը անխուսափելի՞ էր:



Մրցանակներ
«Արծաթե արջ», Էկումենիկ ժյուրիի մրցանակ, Բեռլինի ՄԿՓ, 2014

Պրոդյուսեր(ներ)՝ Յոխեն Լաուբե, Լայֆ Ալեքսիս, Ֆաբիան Մաուբախ
Ռեժիսոր՝  Դիթրիխ Բրյուգեման
Սցենարի հեղինակ՝ Աննա Բրյուգեման, Դիթրիխ Բրյուգեման
Օպերատոր՝  Ալեքսանդր Զաս
Նկարիչ՝ Կլաուս-Պետեր Պլատտեն
Հնչյունը՝ Ջակոբ Իլգներ, Մարտին Ֆրյումորգեն
Մոնտաժը՝ Վինսենթ Ասման
Նկարահանվել են՝ Լեա վան Աքեն, Ֆրանցիսկա Վայս, Ֆլորիան Շտեթեր, Հանս Ցիշլեր, Լուսի Արոն


Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։