Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Ճանապարհի փիլիսոփաները

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Ֆիլմը պատմում է տաքսու բազմաթիվ վարորդների մասին, որոնք խոսում են իրենց անցած կյանքի, մեր բոլորիս կյանքի և ապագայի մասին: Սրանք այն մարդիկ են, ովքեր ամեն ինչ տեսնում են դիմապակու հետևից։ Բջջային հեռախոսի նկարահանման շնորհիվ հանդիսատեսն ինքը դառնում է ուղևոր և լսում վարորդների մտավախություններն ու պատմությունները: Նրանք են մեր փիլիսոփաները, որ իրենց աշխարհընկալմամբ, կյանքի և դեպքերի վերլուծություններով, կարծես չեն զիջում հանրահայտ փիլիսոփաներին: Բայց ֆիլմում ներկայացվում է նաև մի ուրիշ կյանք, կան նաև ուրիշ կերպարներ: Էկրանից մատուցվում է այն ամենը, ինչ կարող է հանդիպել հային Երևանում, Հայաստանում և այլ երկրներում։ Հանդիսատեսը կհանդիպի նաև իրեն ծանոթ կերպարների՝ Հայաստանի գյուղերում և Հայաստանից դուրս: Ֆիլմն ամրագրում է փաստեր, թե ինչպես են մարդիկ ապրում ու մտածում մի երկրում, որտեղ շատ բաներ անհասկանալի են` «քերծված ասֆալտից մինչև թանկացող գազ», «շարքային ծեծկռտուկից մինչև մանկապարտեզի հանդես»…

Պրոդյուսեր(ներ)՝ Գրիգոր Հայրապետյան
Ռեժիսոր՝  Հարութ Շաթյան
Օպերատոր՝  Հարութ Շաթյան
Նկարիչ՝ Հարութ Բարսեղյան
Մոնտաժը՝ Հարութ Շաթյան


Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։