Յուրաքանչյուր բացվող օր իր հետ բերում է մի նոր պատմություն, որը սկսում է ապրել «Շքամուտքի» դռներից մեկի հետևում: Այս շքամուտքում արժևորվում են կորցրածն ու գտածը: Աստիճաններով վեր ու վար անող մարդկային ճակատագրեր, որոնք սկսում են 90- ականներին, իսկ հետևանքները ձգվում են մինչև օրս՝ հիմնովին փոխելով մարդկանց հոգեբանությունը, ապրելակերպը, մտածողությունը ու նույնիսկ բնավորությունը: Հինգ պատմություն՝ ջերմության, կորստի, դավաճանության, պայքարի ու հավատի մասին: Հին շքամուտքը միահյուսում է մարդկային ճակատագրեր, որոնք վերածնվում են նոր ժամանակի մեջ:
Պրոդյուսեր` | Էդգար Պետրոսյան, Արամ Շահբազյան, Սամվել Պետրոսյան, Արամ Խաչատրյան, Արշամ Կարապետյան |
Ռեժիսոր` | Լուսինե Սարգսյան |
Սցենարը` | Հարություն Հարությունյան, Գնել Նալբանդյան, Հովհաննես Թեքգյոզյան, Կարինե Խոդիկյան, Լուսինե Սարգսյան |
Օպերատոր` | Արման Մուսայելյան, Արթուր Ղարայան, Արտակ Թադևոսյան |
Նկարիչ ` | Սուրեն Համբարձումյան, Արմեն Ղազարյան |
Երաժշտությունը` | Դավիթ Դավթյան |
Հնչյունը` | Հարություն Մանգասարյան |
Մոնտաժը` | Արման Մարության
|
Նկարահանվել են`
Շանթ Հովհաննիսյան, Արթուր Կարապետյան, Լարիսա Ղևոնդյան, Բաբկեն Չոբանյան և այլք:
|
|