Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Մահվան ափ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Կաստելաո Կոստա դա Մորտեն հյուսիս-արևմտյան Գալիսիայում (Իսպանիա) գտնվող տարածք է, որը հռոմեական շրջանում համարվել է աշխարհի ծայրը: Թարգմանաբար «Մահվան ափ» նշանակող  դրամատիկ անվանման պատճառը այն նավաբեկություններն են, որ պատմության ընթացքում տեղի են ունեցել մշուշների ու փոթորիկների այս ժայռապատ վայրում: Մենք անցում ենք այդ եզերքով և տեսնում նրա բնակիչներին՝ ձկնորսներին, կակղամորթներ հավաքողներին, անտառահատներին… Ականատես ենք դառնում  տեղանքի լայնարձակությանը հարազատորեն  կապված և դրա հետ կռիվ տվող ավանդական արհեստավորների: Քամին, քարերը, ծովը, կրակը կերպարներ են ֆիլմում, և սրանց միջոցով մենք մոտենում ենք բնապատկերի խորհրդին՝ ընկալելով դա որպես միացյալ ամբողջություն մարդու, նրա պատմության և լեգենդների հետ:

Մրցանակներ
Լավագույն  նորելուկ ռեժիսոր, Լոկառնոյի ՄԿՓ (Շվեյցարիա), Հատուկ հիշատակում, Վալդիվիայի ՄԿՓ (Չիլի), «Նոր ալիքներ» ծրագրի լավագույն ֆիլմ, Սևիլիայի ՄԿՓ (Իսպանիա), Հանդիսատեսի մրցանակ, Հատուկ հիշատակում, Ժողովրդական փառատոն (Իտալիա), Երիտասարդական ժյուրիի հատուկ հիշատակում, Տարրագոնայի REC ԿՓ (Իսպանիա), Լավագույն ֆիլմ, FICUNAM ԿՓ (Մեքսիկա), Լավագույն ֆիլմ,  Տույի Playdoc ԿՓ (Իսպանիա)

Պրոդյուսեր(ներ)՝  Ֆելիպե Լսխե Կորո, Մարտին Փոլի
Ռեժիսոր՝  Լոիս Պատինյո
Սցենարի հեղինակ՝  Լոիս Պատինյո
Օպերատոր՝  Լոիս Պատինյո
Երաժշտությունը՝  Ան Դևերիա
Հնչյունը՝  Միգել Կալվո, Էրիկ Ենսեն
Մոնտաժը՝  Լոիս Պատինյո, Պաբլո Խիլ Ռիտուերտո
Նկարահանվել են՝  Շիլբերտո Կաամանյոն, Քրիստինա ֆերնանդեսը, Խոսե Ռոդրիգես Ռամոսը, Մարկոտե Կաստրոն


Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։