Քլեմենսը նոր աշխատանքի է անցնում շքեղ հյուրանոցում՝ որպես մերսող թերապևտ: Նա ամաչկոտ է, բայց զգայուն և սիրում է գործ ունենալ հյուրերի էներգիայի հետ: Կանայք, որոնց մերսում է Քլեմենսը, հմայվում են նրա ձեռքերով և նրան հավասարակշռությունից հանող առաջարկներ անում: Լարան, որ խոհանոցում է աշխատում, մեծ ջանքեր է թափում: Նա կոտրում է Քլեմենսի դիմադրությունը և պատյանից դուրս բերում նրան: Լարան դանակն է, իսկ Քլեմենսը՝ գդալը: Հակադրությունները ձգում են իրար: Լարան փորձում է Քլեմենսին ազատել վախերից, իսկ Քլեմենսը նրան՝ վատ սովորույթից: Քլեմենսը Լարային գտնում է ծովափին, բերում տուն և դեմքը մաքրում փսխուքից: Նրանք նավակներ են կրակի տալիս, գիշերը լողում հյուրանոցի լողավազանում և լվացքատանը սրճում: Քլեմենսը կիթառ է նվագում, իսկ Լարան՝ պարում, չնայած պարել չգիտի: Մեկմեկուց տարբեր այս երկուսը սիրահարվում են:
Պրոդյուսեր` | Ինես Շիլեր, Գոլո Շուլց |
Ռեժիսոր` | Յակոբ Լաս |
Սցենարը` | Ինես Շիլեր, Նիկո Վոխե, Թիմոն Շեփի, Յակոբ Լաս |
Օպերատոր` | Թիմոն Շեփի |
Նկարիչ | Քասփար Փիխներ |
Երաժշտությունը` | Գոլո Շուլց |
Հնչյունը` | Յուլիուս Միդենհոֆ |
Մոնտաժը` | Գեզա Եգեր |
Նկարահանվել են`
Լանա Քուփեր,
Ֆրանց Ռոգովսկի,
Գեորգ Լյուդվիգ-Գրոս,
Սիմոնե Դյուրինգ,
Էրիկ Փոփ: