Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Զվենիհորա

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Ուկրաինական տափաստաններում Զվենիհորա կամ Զրնգուն Լեռ կոչվող խորհրդավոր վայր կա: Ժողովրդական ավանդությունների համաձայն՝ այնտեղ սկյութների անգին գանձերն են պահված: Ուկրաինայի դիմագծին հետք թողած պատմական դեպքերի ամբողջ շղթան՝ վարյագները, քոչվոր նվաճողները, պայքարը լեհ ազնվականության դեմ, Հայդամակայի ապստամբությունը, Առաջին համաշխարհային պատերազմը և Բոլշևիկյան հեղափոխությունն ի մի են եկել մի անտարիք, սրտաբաց, ձեռներեց, խորամանկ ու անխորտակելի ուկրաինացի ծերունու կերպարում, որը, ըստ Դովժենկոյի, Ուկրաինայի անձնավորումն է: Ծերունու ամբողջ կյանքը նվիրված է երևակայական ծածուկ գանձերի որոնմանը, գանձեր, որոնք, ինչպես հետզհետե պարզվում է ֆիլմում, Ուկրաինայի ազգային առանձնահատկության և դեռ չբացահայտված հոգևոր ներուժի փոխաբերությունն են: Ծերուկը երկատված է իր թոռ Պավլոյի՝ Ուկրաինայի ազգայնական  գործի մարմնավորման և առաջադեմ, պրոլետարատամետ բոլշևիկ Տիմիշենկոյի միջև: Պավլոյի հրահրմամբ նա փորձում է ռելսերից հանել բոլշևիկյան առաջընթացի գնացքը: Տիմիշի զինակիցները, բռնում են նրան, ներում շնորհում և դեպի պայծառ նոր օրը սուրացող գնացք նստեցնում:

Ռեժիսոր`  Ալեքսանդր Դովժենկո
Սցենարը`  Մայք Յոհանսոն, Յուրկո Տյուտյուննուկ
Օպերատոր`  Բորիս Զավելև
Նկարիչ`  Վասիլի Կրիչևսկի
Մոնտաժը`  Ալեքսանդր Դովժենկո

Նկարահանվել են`

Միկոլա Նադեմսկի, 
Սեմյոն Սվաշենկո, 
Մարիա Պարշինա,
 Լես Պոդորոժնի, 
Պոլինա Սկլյար-Օտավա, 
Գեորգի Աստաֆև:
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։