Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Սիրիր ինձ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Սաշան գրավիչ ուկրաինուհի է, որը վճռում է վերջ տալ իր երկարատև կապին մոսկվացի ամուսնացած սիրեկանի հետ: Վախենալով մենակ մնալ՝ նա մի օտարերկրացու է բերում տուն՝ հղիանալու և այլևս երբեք չհանդիպելու մտադրությամբ: Ջեմալը թուրք երիտասարդ է, որին ընտանիքը նշանել է նրան անծանոթ աղջկա հետ: Թեև Ջեմալն իսկապես սիրելու ձգտում ունի, բայց ելք չկա, պիտի ենթարկվի ավանդույթին: Ձմռան կեսին Ուկրաինայում հանդիպելով Սաշային՝ Ջեմալն անսպասելիորեն դառնում է այն տղամարդը, որը Սաշային ստիպում  է առաջին անգամ  իրեն կին զգալ և  ոչ թե մի երեկոյի աղջիկ, որը կոչված է բավարարելու տղամարդկանց սեռական պահանջները: Չնայած լեզվական խոչընդոտին, նրանց միջև, իրոք, կայծ է բռնկվում: Բայց այս խորունկ հուզական խռովքից հետո անգամ Սաշան երկընտրանքի մեջ  է. սովորել սիրե՞լ, թե՞ շարունակել փախուստն ինքն իրենից անվերջանալի սեքս մարաթոնում: Իսկական սերը հնարավո՞ր է:

Մրցանակներ
Մրցանակ՝ լավագույն ֆիլմի համար, Ֆերի ԿՓ, Կոսովո, Ժյուրիի հատուկ մրցանակ՝ մշակութային կարևորության համար, Ռեժիսորների շաբաթվա հատուկ մրցանակ, մրցանակ՝ լավագույն սցենարի համար (Ռեժիսորների շաբաթ), Քննադատների մրցանակ, Նեշվիլի ՄԿՓ, «Ոսկե աստվածուհի» ժյուրիի հատուկ մրցանակ, PriFest ՄԿՓ, Կոսովո

Պրոդյուսեր(ներ)՝  Ալյոնա Երշովա, Մեհմեթ Բահադիր Էր
Ռեժիսոր՝  Մարինա Էր Գորբաչ, Մեհմեթ Բահադրի Էր
Սցենարի հեղինակ՝  Մարինա Էր Գորբաչ, Մեհմեթ Բահադրի Էր
Օպերատոր՝  Սվիտատոսլավ Բուլախովսկի
Նկարիչ՝ Մարկետա Կորինկովա
Երաժշտությունը՝ Բարիս Դիրի
Հնչյունը՝  Իհոր Պոկորնի
Մոնտաժը՝  Մարինա Էր Գորբաչ
Նկարահանվել են՝ ՈՒշան Չաքիր, Վիկտորյա Սպեսիվցևա, Ալյոնա Ստեֆանսկա, Մարգարիտա Կոշելյովա, Գուվեն Քիրաչ, Մեհմեթ Բահադիր Էր, Սերգեյ Պուսկեպալիս, Յավուզ Բինգոլ


Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։