«Ջի Էմ Ջի մեդիա գրուպ» ընկերությունը և Երևանի քաղաքապետարանը կանցկացնեն հեծանվավազքի մրցույթ: Մրցույթը նվիրված է Սահմանադրության օրվան: Նախագծի հիմնական նպատակն է` առողջ ապրելակերպ, թիմային շփում, հաղթելու և առաջ գնալու պատրաստակամություն:
Հեծանվավազքը սկիզբ է առնելու Ազատության հրապարակից և անցնելու է Սայաթ-Նովա փողոցով, Ֆրանսիական հրապարակով, Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, Աբովյան փողոցով, Հյուսիսային պողոտայով մուտք է գործելու կրկին Ազատության հրապարակ: