Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Կախարդական լաբիրինթ» նոր կրթական ծրագրի մեկնարկը, որն իրականացվում է «Ֆրիդենսրայխ Հունդերթվասեր Ռեգենթագ» ցուցահանդեսի շրջանակներում:
Ծրագրի առաջին մասում մասնակիցները շրջայց կունենան Սասունցի Դավիթ պարտեզի սրահում` ծանոթանալով Հունդերթվասերի ստեղծագործություններին, նրա հիմնական գաղափարներին և նկարչական ոճին:
Հաջորդիվ, ներշնչված Հունդերթվասերի արվեստից, կենտրոնի Ստեղծագործական սրահում մասնակիցները կստեղծեն իրենց յուրահատուկ աշխատանքները՝ կիրառելով տարբեր բնական նյութեր:
«Կախարդական լաբիրինթ»-ը նախատեսված է 5 տարեկանից բարձր երեխաներ ունեցող ընտանիքների և դպրոցականների համար:
Ծրագրին մասնակցությունն անվճար է, պարտադիր նախնական գրանցմամբ: Տեղեկությունների համար զանգահարել` (+37410) 54 19 32/34: