«Ինքնասպանի գրառումներ» բալետային փսիխոդրաման առաջինն է իր տեսակի մեջ:
Ներկայացման հիմքում ընկած է երաժշտության ու բալետի միաձուլումը,
որը համալրված է թատրոնի և կինոյի տարրերով:
Ներկայացումը հագեցած է Ժամանակակից տեխնիկական լուծումներով,
տարբերվում է մշակութային դաշտում առկա ներկայացումներից
և ոչ դասական մտածողության օրինակ է:
Կոմպոզիտոր և դիրիժոր՝ Ալեքսանդր Իրադյան
Բեմադրող ռեժիսոր՝ Սամվել Թադևոսյան
Խորեոգրաֆ՝ Արման Բալմանուկյան
Մենակատարներ՝ Էդուարդ Սարգսյան և Վահագն Մարգարյան