Երիտասարդ կախարդուհի Մալեֆիսենտան մեկուսացված կյանք էր վարում կախարդված անտառում` շրջապատված հեքիաթային արարածներով, սակայն օրերից մի օր ամեն ինչ փոխվում է: Նրա աշխարհ են ներխուժում մարդիկ, որոնք իրենց հետ ավերածություն և քաոս են բերում, և Մալեֆիսենտան ստիպված է լինում պաշտպանել իր հպատակներին` օգնության կանչելով զորեղ մութ ուժերին: Պայքարի թեժ պահին Մալեֆիսենտան սարսափելի անեծք է դնում թագավորի նորածին դստեր՝ չքնաղ Ավրորայի վրա: Սակայն հետևելով, թե ինչպես է մեծանում փոքրիկ Ավրորան՝ Մալեֆիսենտան սկսում է կասկածել իր արարքի ճշտության մեջ. հնարավոր է հենց Ավրորան կկարողանա նոր շունչ հաղորդել կախարդական անտառային թագավորությանը: