Ողջ Հոլիվուդը նրա առջև ծնկի էր գալիս` շքեղ վիլլաներ, օսկարյան ընդունելություններ և գրավիչ տղամարդիկ, սակայն նա ընտրեց թագավորական պալատը, արիստոկրատական պարահանդեսները և Ֆրանսիային սահմանակից փոքր պետության վեհանձն արքայազնին: Նա Հոլիվուդի թագուհին էր, ով նախընտրեց դառնալ Մոնակոյի արքայադուստրը: