«Նվիրիր հույս» խորագրով համերգ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ համերգը կազմակերպել է ԱՀԹ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը:
Համերգի ողջ հասույթը կտրամադրվի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ երեխաների խնամքով զբաղվող ԱՀԹ «Ցերեկային կենտրոնի» ծրագրերին: