Արմեն Հյուսնունց և Վահագն Հայրապետյան դուետ. "Ջազային իմպրովիզացիներ":
Արմեն Լեոնիդի Հյուսնունց, հայ ջազային երաժիշտ, համարվում է Հայաստանի լավագույն սաքսոֆոնահարը։ 2010 թվականից Հայաստանի պետական ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է։ 2011թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը։
Վահագն Կարապետի Հայրապետյան, հայ ջազային
երաժիշտ, դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ «Կատուներ» ավանգարդ-ջազ-ռոքային խմբի ղեկավար, «Armenian Navy Band» խմբի մասնակից։