Պատմություն մի տղամարդու մասին, ով պատրաստ է իր հոգին վաճառել, միայն թե միլիոն հոգի դիտի նրա տեղադրած տեսահոլովակը YouTube-ում: Նպատակին հասնելու ճանապարհին նա հայտնվում է արագընթաց «Մոսկվա-Վլադիվոստոկ» գնացքում, որտեղ հանդիպում է ամերիկյան դերասանուհուն, ով տառապում է աերոֆոբիայով: Գնացքը շարժվում է անկանխատեսելի և հեքիաթային մայր Ռուսաստանով: Երկու անծանոթներն էլ պետք է մնան Վլադիվոստոկում ուղիղ յոթ օր, բայց իրար չեն ասում, թե ինչ պատճառներով են եկել: