Այն իրադարձություններից հետո, որոնք առաջին անգամ համախմբել էին
Վրիժառուների թիմին, Սթիվ Ռոջերսը, որը հայտնի է նաև Կապիտան Ամերիկա
մականունով, բնակություն է հաստատում Վաշինգտոնում և փորձում հարմարվել
ժամանակակից կյանքին: Այս հերոսը, սակայն, միայն երազել կարող է հանգստի
մասին. փորձելով օգնել իր կոլեգային «Շ.Ի.Լ.Դ.» գործակալությունից՝ Սթիվը
հայտնվում է իրադարձությունների կենտրոնում, որոնք սպառնում են
համաշխարհային մասշտաբի աղետի վերածվել: Ստոր դավադրությունը բացահայտելու
համար Կապիտան Ամերիկան միավորվում է Սև Ամուրու հետ: Նրանց միանում է ևս
մի դաշնակից`Բազե մականունով, սակայն նրանցից և ոչ մեկը գաղափար անգամ չունի, թե ինչի է ընդունակ նրանց նոր թշնամին:
Թողարկման տարեթիվ` 2014
Երկիր`ԱՄՆ Վարկանիշ՝ IMDB: 8.30 Кинопоиск: 7.734 Դերերում՝ Քրիս Էվանս Սքարլեթ Յոհանսոն Ռոբերտ Ռեդֆորդ Սեմուլ ԼՋեքսոն և այլք.