Պարոն Փիբոդին գործարար է, գյուտարար, գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր, գուրման, օլիմպիական կրկնակի չեմպիոն եւ հանճար...բայց ամենից զատ նաև շուն է: Իր ամենաարտառոց հայտնագործության՝ Ուեյբեք մեքենայի միջոցով պարոն Փիբոդին ու նրա խորդ որդի Շերմանը ուղևորվում են անցյալ, որտեղ ականատես են դառնում ամենակարևոր պատմական իրադարձություննե-րին ու ծանոթանում հայտնի մարդկանց հետ: Բայց երբ Շերմանը խախտում է ժամանակի մեջ ճանապարհորդելու կանոնները, մեր հերոսները ստիպված են նորից ճամփա ընկնել՝ պատմական փաստերի շղթան վերականգնելու և ապագան փրկելու համար: Բացի այդ, պարոն Փիբոդին պետք է լուծի ամենաբարդ՝ Շերմանի համար իսկական հայր դառնալու խնդիրը:
Թողարկման տարեթիվ` 2014
Երկիր`ԱՄՆ
Վարկանիշ՝
IMDB: 6.90 Кинопоиск: 7.136
Դերերում՝ Տայ Բուրել, Մաքս Չարլզ, Լաուրի Ֆրայզեր եւ այլք.