Ջորդան Բելֆորտը 1987 թ.-ին հիմնադրում է ամենախոշոր բրոքերային գրասենյակներից մեկը, սակայն տասը տարի անց նա դատապարտվում է փողերի լվացման և մի շարք այլ ֆինանսական հանցագործությունների համար: Հեղինակը, սակայն, հաղթահարում է Ուոլ Սթրիթում կատարած մեքենայությունների ժամանակ ձեռք բերած կախումը թմրանյութերից և ալկոհոլից, երկու գիրք գրում, իսկ ներկայումս էլ դասախոսություններ է կարդում այն մասին, թե ինչպես հասնել հաջողության: