Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

ԱՄԱՆՈՐՅԱ ԱՐԿԱԾՆԵՐԸ ԱՆՏԱՌՈՒՄ կամ ՉԱԽՈՐ-ՊՈՒԽՈՐ- ԿԱՐԱԿՈԶ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

«ԱՄԱՆՈՐՅԱ ԱՐԿԱԾՆԵՐԸ ԱՆՏԱՌՈՒՄ» կամ
ՉԱԽՈՐ-ՊՈՒԽՈՐ- ԿԱՐԱԿՈԶ
(ըստ Ի. Անդրեևայի համանուն պիեսի)
(Մանկական ամանորյա երաժշտական հեքիաթ ներկայացում)

Հակիրճ նկարագրություն

Բոլորն են անհամբերությամբ սպասում ամենասիրված տոնին՝ Նոր տարուն, հատկապես
մանուկները: Նրանք հրաշալի գիտեն, որ Ամանորի գիշերը իրենց հյուր է գալիս Ձմեռ պապը և անպայման
իրենց երազած նվերներն է բերում: Ներկայացումը մի զվարճալի պատմություն է Ամանորի նախօրեին
անտառում կատարվող իրադարձությունների մասին: Ձմեռ պապը, սովորության համաձայն, առաջինը պետք
է այցելի անտառի բնակիչներին, շնորհավորի նրանց ու բաժանի նվերներ, իսկ հետո այցելի երեխաներին:
Սակայն պառավ Բաբա Յագան, որ ամեն տարի խանգարում ու փչացնում էր անտառի կենդանիների
սպասված տոնը, հերթական անգամ ուզում է խափանել կենդանիների տոնը: Իր չարության պատճառով
Բաբա Յագան մշտապես մենակ է, չնայած ինքն էլ ցանկանում մասնակից լինել տոնական հանդեսին, Ձմեռ
պապից նվերներ ստանալ, ուրախանալ, երգել ու պարել: Իր բնույթի համաձայն, նա հերթական անգամ
գողանում է Ձմեռ պապի կախարդական գավազանն ու նվերներով լի պարկը: Անհանգստացած են անտառի
կենդանիները, վտանգված է իրենց տոնը: Ի՞նչ անել: Մինչ այդ Յագան որոշում է կենդանացնել պարկի
միջի տիկնիկներին և նրանց օգնությամբ երկար սպասված տոնը փչացնել: Բարեբախտաբար բոլոր
կենդանացված տիկնիկները մեր հեքիաթների բարի հերոսներն են և չեն համաձայնվում Բաբա Յագայի
չարամիտ մտադրություններին: Ի վերջո, Նապաստակի և Ձմեռ պապի օգնությամբ խափանվում է Յագայի
մտադրությունը, նրանք ներում են բարիացած Յագային և անտառի բոլոր կենդանիները ուրախ ու զվարթ
նշում են Ամանորի տոնը և ստանում իրենց նվերները:
Ներկայացումը ինտերակտիվ է, հագեցած է ուրախ ու համահունչ երգերով ու պարերով, որոնք
իսկական տոնի են վերածում ամանորյա հեքիաթը: Ներկայացման մասնակից հերոսներից են շատ սիրված
հերոսներ Նապաստակը, Կարմիր գլխարկը, Ձյունանուշիկը, Արքայադուստրը, Բուրատինոն և, իհարկե,
Ձմեռ Պապը:
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։