Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Երկարագուլպա Պեպպին տոնուն է ամանորը

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Երկարագուլպա Պեպպին տոնուն է ամանորը

Ծովափնյա մի փոքրիկ քաղաք պատրաստվում է դիմավորել ամանորը: Քաղաքը փաստացի
ղեկավարող քաղաքային խորհրդի նախագահ Ֆրեկեն Ռոզենբլյումը Ձմեռ Պապիկին
դիմավորելու և ամանորը նշելու իր տարբերակն է ներկայացնում համաքաղաքացիներին: Նա
գտնում է, որ ամանորը շատ ծախսատար և անիմաստ տոն է, որը հարկավոր է նշել զգոն և
համեստ… Ոստիկանը տեղեկացնում է, որ քաղաք գողեր են մուտք գործել և հորդորում է
բոլորին զգուշություն ցուցաբերել:
Գողերի հետ մեկտեղ քաղաք է ժամանում երկարաճիտ Պեպպին իր մեծ ձիու և շատ ծանր
ճամպրուկի հետ: Հենց այդ հսկայական ճամպրուկի պատճառով էլ Պեպպին հայտնվում է
գողերի ուշադրության կենտրոնում: Նրանք շարունակ հետապնդում են Պեպպիին, փորձում են
խլել նրանից իր ճամպրուկը, բայց ապարդյուն: Պեպպին շատ խելացի և ուժեղ աղջնակ է, ինչի
շնորհիվ էլ կարողանում է դիմակայել գողերին:
Պեպպին ծանոթանում է իր նոր հարևանների՝ Թոմի և նրա քույրիկ՝ Անիկայի հետ:
Երեխաները շատ շուտ լեզու են գտնում և հարևաններից վերածվում են լավ ընկերների:
Նրանք միասին նորանոր խաղեր են հորինում և մեծ հաճույքով միասին խաղում են:
Այնուհետև Պեպպիի տուն են ժամանում Ֆրեկեն Ռոզենբլյումը, Լաուրան և Լորենը:
Նրանք քննում են Պեպպիի գիտելիքները և եզրակացնում, որ նրան հարկավոր է մանկատուն
տեղափոխել, որտեղ էլ նա կվերածվի օրինակելի աղջնակի, այսիքն քաղաքի մյուս երեխաներից
այլևս ոչնրով չի տարբերվի:
Բայց Պեպպին չի ցանկանում լքել իր <<Ձկնկիթ>> առանձնատունը: Քաղաքի ոստիկանը
նույպես դեմ է, որ Պեպպին տեղապոխվի մանկատուն, սակայն չի համարձակվում
արտահայտվել Ռոզենբլյումի որոշման դեմ:
Օգտվելով Պեպպիի տանը տիրող խառնշփոթից, գողերին հաջողվում է գողանալ նրա
ճամպրուկը: Ճանապարհին նրանք հանդիպում են զայրացած Ռոզենբլյումին և ուժով նրան
թաքցնում են ճամպրուկի մեջ: Շուտով ոստիկանին հաջողվում է բռնել գողերին: Ճամպրուկի
միջից ազատում են նաև Ռոզենբլյումին: Սակայն քաղաքւի բնակիչները այնքան էլ ուրախ չեն

նրա ազատմանը, քանի որ նա իր անհեթեթ օրենքներով վաղուց արդեն քաղաքացիների
զայրույթն է առաջացրել: Ռոզենբլյումը ընդունում է իր սխալը և խոստանում է Ձմեռ Պապիկին
և ամանորը դիմավորելու նոր օրենք մշակել: Սակայն Պեպպին հասկացնում է նրան, որ
ամանորը ուրախ դիմավորելու համար որևէ օրենք ընդունել հարկավոր չէ, պարզապես պետք է
տարին անցկացնել բարձր տրամադրությամբ՝ օգնելով և հարգելով քեզ շրջապատող մարդկանց:
Հնչում է ամանորյա ղողանջները և հրաշք քաղաքի բնակիչները բարձր տրամադրությամբ
դիմավորում են Ձմեռ Պապիկին:
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։