Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Մանհեթենում՝ միաժամանակ 19-րդ
դարում և մեր օրերում: Պատանի գող Փիթեր Լեյքը սիրահարվում է իր կողմից
թալանված տանը բնակվող աղջկան` անբուժելի հիվանդ Բևերլի Փենին: Տղայի սերը
կարող է լինել ոչ միայն մաքուր և անկեղծ, այլև` վերջինը, քանի որ նրան
հետապնդում են մաֆիայի անդամները, ովքեր ցանկանում են վերացնել Փիթերին: Մի
անգամ, երբ գանգստերներին համարյա հաջողվում է տղային այն աշխարհ
ուղարկել, Փիթերին փրկում է կախարդական սպիտակ ձին: Որոշ ժամանակ անց,
հերթական ավազակախմբից փախչելիս, տղան իր կախարդական ձիով մխրճվում է
ամպերի մեջ ու անհետանում երկար տարիներ: Վերադառնում են նրանք միայն Նյու
Յորքում մոլեգնող հրդեհի ժամանակ, և Փիթերը իր մեջ բացահայտում է իսկական
Մեսիայի ունակություններ. նա կարողանում է տեսնել ու լսել այն, ինչ
անհասանելի է ուրիշներին, հիշում է բոլոր մահացածներին և գործում Փրկչին
արժանի հրաշքներ:
Թողարկման տարեթիվ` 2014
Երկիր` ԱՄՆ
Վարկանիշ՝
IMDB: 6.00 Кинопоиск: 6.362
Դերերում՝
Քոլին Ֆարել Ուիլ Սմիթ Ջեսիկա Բրաուն-Ֆինդլի Ջեննիֆեր Քոնելի եւ այլք.