Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Մանհեթենում՝ միաժամանակ 19-րդ դարում և մեր օրերում: Պատանի գող Փիթեր Լեյքը սիրահարվում է իր կողմից թալանված տանը բնակվող աղջկան` անբուժելի հիվանդ Բևերլի Փենին: Տղայի սերը կարող է լինել ոչ միայն մաքուր և անկեղծ, այլև` վերջինը, քանի որ նրան հետապնդում են մաֆիայի անդամները, ովքեր ցանկանում են վերացնել Փիթերին: Մի անգամ, երբ գանգստերներին համարյա հաջողվում է տղային այն աշխարհ ուղարկել, Փիթերին փրկում է կախարդական սպիտակ ձին: Որոշ ժամանակ անց, հերթական ավազակախմբից փախչելիս, տղան իր կախարդական ձիով մխրճվում է ամպերի մեջ ու անհետանում երկար տարիներ: Վերադառնում են նրանք միայն Նյու Յորքում մոլեգնող հրդեհի ժամանակ, և Փիթերը իր մեջ բացահայտում է իսկական Մեսիայի ունակություններ. նա կարողանում է տեսնել ու լսել այն, ինչ անհասանելի է ուրիշներին, հիշում է բոլոր մահացածներին և գործում Փրկչին արժանի հրաշքներ:
Թողարկման տարեթիվ` 2014
Երկիր` ԱՄՆ
Վարկանիշ՝
IMDB: 6.00 Кинопоиск: 6.362
Դերերում՝
Քոլին Ֆարել Ուիլ Սմիթ Ջեսիկա Բրաուն-Ֆինդլի Ջեննիֆեր Քոնելի եւ այլք.