Եվա / Ева /Eva
Հայ - պարսկական «Եվա» կինոնկարը հայալեզու և ամբողջովին հայկական
պատմություն է, արցախյան մի գյուղի կյանք, ուր մարդիկ դիմակայում են տարբեր
փորձությունների և պատերազմից հետո շարունակում պաշտպանել ապրելու իրենց
իրավունքը: Վանքի վերականգնման աշխատանքներով պատկերելով ազգի հավատքը,
տարբեր տեղերից եկած հայերի միջոցով խորհրդանշելով հայոց Սփյուռքի
միասնականությունը, պատկերելով հայկական էթնիկ ավանդույթներ ու ծեսեր՝
ներկայացնում է հայի ու արցախցու կերպարը, պատմում երիտասարդ բժշկուհու
կյանքի դժվարությունների, սեփական քայլերի համար պատասխանատվություն կրելու
մասին և հաստատում, որ դժվար պահին միմյանց սատար կանգնելն է հինավուրց
ազգի հավիտենականության գաղտնիքը: