Ֆիլմի
սյուժեն ծավալվում է ադրբեջանահայկական սահմանին, մենաներկայացում խաղալու
նպատակով Ադրբեջան ժամանած դերասան Ժան-Պոլ Բոլզեկը հանգամանքների բերումով
հայտնվում է սահմանամերձ մի տարածքում, անսարք տաքսիում։ Նա ստիպված է լինում
ոտքով անցնել մի որոշ տարածություն և առանց իմանալու հատում է Հայաստանի սահմանը
ու հայտնվում հայկական մի գյուղում։ Այնտեղ նրան սկզբում ադրբեջանական գործակալի
տեղ են դնում, ապա ընդունում և պատվում՝ կարծելով, թե վերջապես ժամանել է գյուղի
առասպելներից ծնված ու վաղուց սպասված՝ գրեթե համահունչ ազգանունով ֆրանսահայ բարերարը՝
Բոլզաքյանը, որը եղեռնից մազապուրծ հայի զավակ լինելով՝ իբրև թե վերադարձել է հայրենիք
այն շենացնելու նպատակով։