2029 թվականին ՕմնիՔորփ միավորումը ռոբոտաշինության ոլորտի առաջատարն է:
Ընկերության ռոբոտ ինքնաթիռները հաղթանակներ են տարել ամերիկյան բոլոր
պատերազմներում, և այժմ ՕմնիՔորփը ցանկանում է ընդլայնել իր նոր ռոբոտների
արտադրությունը: Ալեքս Մերֆին` սիրող ամուսինը, հայրը և պարզապես լավ
ոստիկանը պայքարում է Դետրոիտում կատարվող հանցագործությունների դեմ:
Ծառայողական
պարտականությունների կատարման ժամանակ նա մահացու վիրավորվում է, և
ՕմնիՔորփը որոշում է ներգրավել նրան իր ռոբոտատեխնիկական փորձերում և փրկել
հերոսի կյանքը: Նոր կարողություններով օժտված Ալեքսը վերադառնում է,
որպեսզի մաքրի քաղաքի փողոցները հանցագործներից:
Թողարկման տարեթիվ` 2014
Երկիր` ԱՄՆ
Վարկանիշ՝
IMDB: 6.762
Кинопоиск: 6.70
Դերերում՝
Ջոել Քիննաման
Սամուելէլ Ջեքսոն
Գերի Օլդման եւ այլ.