Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

ՀՈՒՅՍԻՑ ԱՆԴԻՆ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

 ՀՈՒՅՍԻՑ ԱՆԴԻՆ /The Other Side of Hope

Ֆիլմը կազմված է երկու պատմությունից, որոնք դիպվածի բերումով խաչվում են քառասուն րոպե անց: Առաջինը
Խալեդի մասին է՝ մի երիտասարդ սիրիացի փախստականի, որը փաստորեն կորցրել է ամբողջ ընտանիքը: Համարյա
պատահմամբ նա հայտնվում է բեռնատար նավի վրա եւ ապաստան փնտրելու համար դեպի Հելսինկի լողում ՝ որպես
անտոմս ուղեւոր, որն ապագա կյանքից մեծ սպասելիք չունի: Մյուս հերոսը՝ Վիկստրյոմը, տղամարդու վերնաշապիկների
եւ փողկապների շրջիկ վաճառական է: Ֆիլմի սկզբում նա թողնում է հարբեցող կնոջն ու իր մասնագիտությունը եւ
տեղնուտեղը վերածվում պոկերի խաղանենգի: Շահած համեստ գումարով նա մի փոքր ու անեկամտաբեր ռեստորան
է գնում, որը Հելսինկիի խուլ փողոցներից մեկում է` ներքնաբակի հեռու ծայրին: Երբ իշխանությունները վճռում են
Խալեդին հետ ուղարկել ավերակ դարձած Հալեպ բազմաթիվ այլոց պես, նա որոշում է ապօրինի մնալ երկրում՝
անհետանալով Հելսինկիի փողոցներում: Այստեղ, բացի տարատեսակ ռասիստական դրսեւորումներից, նա հանդիպում
է նաեւ սրտաբացության: Ի վերջո Վիլստրյոմը մեր այս ընկերոջն իր ռեստորանի ներքնաբակում քնած է գտնում: Գուցե
այդ կոտրված մարդու մեջ նա տեսնում է իրեն, որովհետեւ Խալեդին հավաքարարի ու աման լվացողի աշխատանք է
առաջարկում: Որոշ ժամանակ կյանքն իր արեւոտ կողմն է ցույց տալիս, բայց ճակատագրի շուտափույթ միջամտությամբ
ֆիլմը հանգում է բաց վերջաբանի, որը կամ պատվարժան կյանքի կհանգեցնի, կամ գերեզմանի: Սրանցից ամեն մեկն
իր արժեքն ունի անկյուն քշված մարդու համար:
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։