Դանիել / Daniel
Գլխավոր հերոսը մի պատանի է, որն արձակուրդն անցկացնում է Դաունի
համախտանիշով հիվանդների համար կազմակերպված ճամբարում: Տեսախցիկը հետևում է
Դանիելի ու նրա ընկերների զրույցներին: Տղաները մնում են տղաներ. նրանք
խոսում են աղջիկների մասին: Միանգամայն լուրջ: Իրենք իրենց հարցնում են.
«Իսկ մոտիկանալն ի՞նչ է տալիս», կամ «Ո՞րն է սերը ճիշտ արտահայտելու ձևը»:
Պատասխանի փնտրտուքը պատանիների համար միայն հարց չէ, այլև խնդիր, որ
նրանցից յուրաքանչյուրն ունի: