Երիտասարդ լրագրող Էնը հետախուզում է իր անհայտ կորած ընկերոջ գործը, ում
հետ նրանք սովորել էին համալսարանում: Նրա տանը Էնը գտնում է տեսանյութ,
որտեղ իր ընկերը պատմում է այն մասին, որ նա զբաղվում էր կառավարության
գաղտնի փորձերից մեկի ուսումնասիրությամբ: Դա հատուկ շիճուկ էր, որը կարող
էր փոխել մարդու գիտակցությունը: Այդ շիճուկը պատրաստվում էր մահացած
մարդու ուղեղից, այդ փորձերի արդյունքները պահվում էին գաղտնի: Ահավոր
ճշմարտությունը կայանում էր նրանում, որ կորած լրագրողը իր
հետախուզությունների ընթացքում կարողացել էր հայթայթել այդ գաղտնի
փաստաթղթերը ու շիճուկի քիմիական ֆորմուլան և անգամ փորձել էր կիրառել այն
իր վրա, որից հետո անհետացել էր: Էնը փորձում է բացահայտել
կառավարության այդ փորձի դրդապատճառը և գտնել մասնակիցներին, որպեսզի
կարողանա գտնել իր ընկերոջը: Այդ բացահայտումների ընթացքում պարզվում է, որ
ճշմարտությունը այնքան ահասարսուռ է, որ ավելի լավ կլիներ եթե Էնը
չբացահայտեր այն: