Ֆիլմը
պատմում է ավանդական Շենկենաս գյուղի մասին, որտեղ ապրում են գյուղական
հին սովորույթներն ու ծեսերը կրող և պահպանող երիտասարդներ ու
մեծահասակներ: Գյուղն ապրում է իր խաղաղ կյանքով այնքան ժամանակ, մինչև որ
գյուղ՝ իրենց բարեկամների մոտ, արձակուրդի են գալիս քաղաքացի աղջիկները:
Գյուղի անդորրն ու խաղաղ կյանքը չորս օրվա ընթացքում վերածվում է կատարյալ
խառնաշփոթի: