Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Մեգաուղեղ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Հունիսի 24 Շաբաթ 11:00 Կա` 64 տոմս Սկսած` 1000 դրամից

Հունիսի 26 Երկուշաբթի 13:30 Կա` 64 տոմս Սկսած` 1000 դրամից

Հունիսի 27 Երեքշաբթի 11:00 Կա` 64 տոմս Սկսած` 1000 դրամից

Հունիսի 30 Ուրբաթ 13:30 Կա` 64 տոմս Սկսած` 1000 դրամից

Հուլիսի 1 Շաբաթ 13:30 Կա` 64 տոմս Սկսած` 1000 դրամից

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

 Մեգաուղեղ / Мегамозг

Շատ ժամանակ առաջ երկու մոլորակներից, որոնք կորել էին սև անցքում, Երկիր մոլորակ են ուղարկվում երկու փոքրիկներ։ Նրանք սկսում են իրենց մրցակցությունը դեռ տիեզերքում։ Նրանցից մեկը հայտնվում է Հարմարավետ բնակարանում՝ լավ ընտանիքում։ Իսկ մյուսը հայտնվում է քրեական տաղանդների բանտում, որտեղ նրան դաստիարակում են բանտարկյալները։ Դպրոցում երկու փոքրիկները հանդիպում են և շարունկում են իրենց մրցակցությունը։ Նրանցից մեկը ունի լավ տեսք, գերբնական կարողություններ և ունի հեղինակություն մարդկանց մոտ, նա իրեն անվանում է Մետրոմեն։ Մյուսը նիհար է և թույլ, մեծ գլխով և կապույտ մաշկով, բայց փայլուն գիտնական և բարձրագույն մակարդակի գյուտարար է, ով նույնպես ուզում էր աշխարհում արարել բարին, բայց շատ ահաջողություններից հետո ընտրում է չարը և անվանում է իրեն Մեգաուղեղ։ Նրա օգնականը մի խելամիտ ձուկ է նույն մոլորակից, որին նվիրել են Մեգաուղեղին իր ծնողները։ Անցնում է մի քանի տարի։ Ամեն ինչ սկսվում է Մետրո-սիթի քաղաքի հերոս Մետրոմենի և նրա թանգարանի պատվին կազմակերպված խնջույքի ժամանակ։ Բայց այդ ժամանակ բանտից փախչում է Մեգաուղեղը և իր օգնականի միջոցով առևանգում է հեռուստահաղորդավարուհի Ռոքսանա Րիչին։ Թվում է թե ամեն ինչ պետք է ավարտվի Մեգաուղեղի հերթական պարտությամբ։ Բայց այս անգամ հաջողությունը չարի կողմն էր, քանի որ Մետրոմենը կորցրել էր իր ողջ ուժը, հայտնվելով գմբեթում, պատված պղնձով, և Մեգաուղեղը, ինքն էլ դրան չսպասելով, ոչնչացնում է Մետրոմենին։ Բայց ի՞նչ անել հետո։ Դա հաստատ չէր մտնում Մեգաուղեղի ծրագրերի մեջ։ Քանի որ չարագործը չէր կարող լինել առանց սուպերհերոսի Մեգաուղեղը, ստանալով Մետրոմենի Դ.Ն.Թ-ն, որոշում է ստեղծել իր համար նոր թշնամի՝ Տիտանին, որը պետք է դառնար Մետրո-սիթիի նոր հերոսը։ Նա ուզում էր Մետրոմենի ուժով օժտել, ուժեղ կամքի տեր և բարձր սկզբունքներով մեկին։ Բայց ժամանակի արդյունքում և գործողությունների դասավորման ընթացքում, բայց Մեգաուղեղի փորձարկումների արդյունք է դառնում հիմար և վախկոտ հեռուստաօպերատոր Հել Սթյուարտը, որը սիրում էր Ռոքսանային։ Հելը ձևանալով «տիեզերքի հայր», Մեգաուղեղը սկսում է վարժել «որդուն», և նա հաջողությամբ հանձնում է քննությունները։ Բայց Մեգաուղեղը չէր կասկածում, որ Հելը սուպերուժի և «հանրաճանաչության» շնորհիվ ցանկանում էր գրավել Ռոքսանայի սիրտը։ Սակայն նա համապատասխան ուշադրություն չէր դարձնում, նաև այն, որ նա արդեն անտարբեր չէ Մեգաուղեղի, որը նրա հետ գաղտնի հանդիպել էր Բերնարդի (դաժան և հիշաչար մարդու՝ թանգարանի ղեկավարի) կերպարով։ Ռոմանտիկ հարաբերությունները ստիպում են Մեգաուղեղին համարյա հրաժարվել իր չար մտադրություններից, և նա նույնիսկ վիճում է դրա պատճառով իր ծառայի հետ։ Ռոքսանան և Մեգաուղեղը Բերնարդի կերպարով գնում են հանդիպման և համբուրվում են։ Համբույրի ժամանակ Ռոքսանան հանկարծակի հանում է քողարկումը, և այդպես Մեգաուղեղը բացահայտվում է։ Դրանից առաջ Հելը տեսել էր Ռոքսանային և «Բերնարդին» հանդիպման վայրում և, տրամադրությունը ընկած, որոշում է անցնել չարի կողմը։ Ռոքսանան վազում է ռեստորանից, բայց փողոցում Մեգաուղեղի հետ զրույցից հետո հասկանում է նրա զգացմունքների անկեղծությունը։ Նրանք հեռանում են, և Մեգաուղեղը նորից հարձակվում է քաղաքի վրա՝ ցանկանալով կռվել Տիտանի հետ։ Բայց Տիտանը դառնում է սովորական գող և առաջարկում է Մեգաուղեղին միանալ։ Մեգաուղեղը պատմում է նրան ողջ ճշմարտությունը, որի արդյունքում Տիտանը զայրանում է և հարձակվում է հիմնադրի վրա։ Ընդ որում, Մեգաուղեղը շարունակում է խաղալ սուպերչարագործի կերպարը, իսկ Տիտանը իրականում պատրաստվում է նրան սպանել։ Նրանք փակում են Տիտանին պղնձի շրջանակում, բայց պղինձը նրա վրա ոչ մի ազդեցություն չի թողում։ Մեգաուղեղը ուղևորվում է մարդու մոտ, որը ամենալավն էր իմացել Մետրոմենին Ռոքսանայի մոտ։
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։