Շրեկ: Հավերժ 4 /Шрек 4. Навсегда
Այլևս ի՞նչ հետաքրքիր բան կարող է անել օգրը, որը պայքարել է կատաղի վիշապի
հետ, ազատել է գեղեցիկ արքայադստերը և փրկել է կնոջ պետությունը։ Եթե դուք
Շրեկի տեղը լինեիք, ապա ոչինչ չէիք անի և հանգիստ կյանք կսկսեիք վարել։
Շրեկը նույնիսկ ստորագրությունն էր դնում գյուղաբնակների եռաժանիների վրա։
Բայց մի օր Շրեկը համբերությունից դուրս է գալիս և որոշում է գեթ մի օր
իրեն զգալ որպես «իրական օգր»։ Արդյուքնում Շրեկը պայմանագիր կնքեց
Ռումպելշտիցհենի հետ, որի համաձայն նա վերջինիս նվիրում է իր անցած օրերից
ցանկացած մեկը և մի ամբողջ օր «իրական օգրի» կյանք է վայելելու։ Դրանից
անմիջապես հետո Շրեկն հայնտվում է ալտերնատիվ իրականությունում, որտեղ ամեն
ինչ գլխի վայր է շուռ եկած։ Օգրերի վրա որսեր են կատարվում, երկիրը
կառավարում է Ռումպելշտիցհենը, իսկ Շրեկն ու Ֆեոնան նույնիսկ միմյանց չեն
ճանաչում։ Իսկ հիմա միայն Շրեկն է կարող վերականգնել այն ամենը, ինչ փոխվել
է իր շնորհիվ։