Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Բազմաչափ Ռուդոլֆ Խաչատրյանը

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Բազմաչափ Ռուդոլֆ Խաչատրյանը» ցուցադրության բացումը՝ նվիրված մեծանուն հայ արվեստագետի 80-ամյա հոբելյանին: Ռուդոլֆ Խաչատրյանը բազմակողմանի ստեղծագործական կյանք է ապրել, տարբեր գեղարվեստական շրջափուլերով՝ թողնելով շատ հարուստ գեղարվեստական ժառանգություն: Ցուցադրությունում ընդգրկված են ստեղծագործություններ ինչպես մասնավոր հավաքածուներից, այնպես էլ՝ Հայաստանի ազգային պատկերասրահից և Երևանի ժամանակակից արվեստի թանգարանից:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի նպատակն է այս հետահայաց ցուցադրության միջոցով ներկայացնելու Ռուդոլֆ Խաչատրյանի անցած ողջ ստեղծագործական ուղին՝ սկսած 1950-ական թվականներից մինչև 2000-ականներ: «Բազմաչափ Ռուդոլֆ Խաչատրյանը» ցուցահանդեսի շրջանակներում առկա են նկարչի առավել հայտնի լևկասի վրա արված իրապաշտական ստեղծագործությունները: Բացի այդ արվեստասեր հասարակությունը հնարավորություն կունենա տեսնելու արվեստագետի ուշ շրջանի յուրահատուկ կերպարներն ու քանդակները, ինչպես նաև վաղ պատանեկան շրջանի աշխատանքները՝ բացահայտելով Ռուդոլֆ Խաչատրյան «բազմաչափ» արվեստագետին:

Ռուդոլֆ Խաչատրյանը ծնվել է Երևանում 1937թ.: 1951թ. մի քանի ամիս սովորել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, որտեղից հեռացվել է ուսուցման սկզբունքների հետ անհամաձայնության համար: 1952թ. հանդիպել է Երվանդ Քոչարին, ով դարձել է պատանի նկարչի ուսուցիչն ու ավագ ընկերը: 1955թ. մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցադրությունների: 1960թ. դառնում է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ: 1950-1960-ական թթ. մի շարք փառատոների շրջանակում արժանանում է ոսկե և արծաթե շքանշանների իր ստեղծագործությունների համար: 1961թ. Պետական պատկերասրահը ձեռք է բերում Հայաստանի մշակութային գործիչների մի քանի դիմանկար: 1971թ. ապրում և ստեղծագործում է Մոսկվայում: 1977թ. արժանանում է Հայաստանի վաստակավոր, իսկ 1984թ.՝ ժողովրդական նկարչի կոչումներին: 1989-1994 թթ. ապրում և ստեղծագործում է Լոնդոնում: 1997թ. ՌԴ նախագահ Բորիս Ելցինի կողմից արժանանում է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանին: 2002թ. ընտրվում է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ: 2003թ. արժանանում է ՀՀ Մովսես Խորենացու մեդալին, ինչպես նաև «Ֆրանց Կաֆկա» եվրոպական ընկերության ոսկե մեդալին: Արվեստագետը մահացել է Գերմանիայում 2007թ.:
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։