«Pro Շամիրամ»
Նաիրի Զարյան
Շամիրամը Արա Գեղեցիկի սիրտը գրավելու համար դիմում է ծայրահեղ քայլերի` հաշվի չառնելով ոչինչ: Կրքից կուրացած, նա սպանում է Նինոսին` յուր ամուսնուն, որպեսզի տիրանա գահին և գրավի Արայի սիրտը: Սակայն Արան՝ չհանդուրժելով Շամիրամի համառությունն ո ւդաժանությունը, մերժում է նրան: Կատաղությունից իրեն կորցրած` Շամիրամը պատերազմ է հայտարարում: Մոլագար կրքի պատմություն, որը իր ճանապարհին ոչնչացնում է ամենքին ու ամեն ինչ: Բայց արդյո՞ք արդյունքը երջանկություն կբերի:
Պրեմիերան կայացել է - 06.12.2013
Տևողություն- 45 րոպե
Նկարչականձևավորում– ԱստղիկՄնացականյան
Բեմադրիչ- Աիդա Սիմոն