Ապրիլի 20-ին՝ ժամը 14:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Էրիկ Բաբաջանյանի լուսանկարների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը կրում է «Գարունն առանց գույների» խորագիրը:
Միջոցառմանը կցուցադրվեն 1915 թվականի` հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված լուսանկարային մտորումները։
Էրիկ Բաբաջանյանը 2005 - 2013 թվականներին սովորել է Դ․ Դեմիրճյանի անվան համար 27 միջնակարգ դպրոցում։
2013 - 2016 թվականներին սովորել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի լուսանկարչական բաժնում։
Այժմ սովորում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի օպերատորական բաժնում։
Մուտքն ազատ է: