Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ
նվագախումբը «Ակտի գրուպի» հետ համատեղ ապրիլի 17-ին, ժամը 19-ին Արամ
Խաչատրյան համերգասրահում ներկայացնում են Սուրբ Զատկի տոնին նվիրված մեծ
համերգ: Ծրագրում՝ Կոմիտաս և Կարլ Ջենկինս՝ «Խաղաղության պատարագ»:
Մասնակցում են Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Ռուսաստանից
ժամանած 3 մեծ երգչախմբեր:
Ծրագրում՝
Կոմիտաս, Կարլ Ջենկինս․ «Խաղաղության պատարագ» (Զինված մարդը)
Երևանի պետական կամերային երգչախումբ
/գեղ. ղեկ. և խմբավար՝ Հարություն Թոփիկյան/
Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի ակադեմիական մեծ երգչախումբ
/գեղ. ղեկ. և խմբավար՝ Բորիս Տարականով/
Մոսկվայի «Կանտիլենա» ակադեմիական կամերային երգչախումբ
/գեղ. ղեկ. և խմբավար՝ Նատալյա Սվիրինա/
«Ալ առագաստներ» մանկական երգչախմբային դպրոցի երգչախումբ
/գեղ. ղեկ.՝ Ելենա Վոլոդինա/
Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան