Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Փշրված պատրանքների մի գիշեր

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Պիեսի գործողությունները տեղի են ունենում հյուրանոցի համարում, որտեղ գլխավոր հերոսներ՝ պրոդյուսեր Արթուրը եւ նրա կինը՝ Մերին, իրենց ամուսնական առաջին գիշերն են անցկացնում: Մերիին, սակայն, հանգիստ չեն տալիս անցյալում կատարված իրադարձությունները, որոնց մասին ամուսինը չգիտի: Ամուսնու հետ վերջապես անկեղծանալու նրա փորձը ձախողվում է Արթուրի ընկերոջ անհաջող կատակի պատճառով. կեսգիշերին նրանց սենյակ է ներխուժում դերասանուհի Մագդալենան, որը ֆիլմում գլխավոր դեր ստանալու համար պատրաստ է գիշեր անցկացնել Արթուրի հետ: Ստեղծված դրությունից դուրս գալն ուղեկցվում է հեղինակի և ռեժիսորի կողմից տրված հետաքրքիր լուծումներով՝ համեմված հումորով և անկեղծությամբ: Պիեսի հեղինակը Մհեր Մկրտչյանն է, ռեժիսոր՝ Գագիկ Մադոյան: Ներկայացման գլխավոր դերերում սիրված արտիստներ Անի Խաչիկյանն է եւ Արծրուն Չոբանյանը: Այլ կերպարներ մարմնավորում են Լեւս Դավթյանը, Հրաչյա Ներսիսյանը, Անուշիկ Մելիքբեկյանը, Սարգիս Վարդեւանյանը, Գեորգի Հովակիմյանը, Ռուդիկ Մարտիրոսյանը:
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։