Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Թևանիկ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Նարեկացի Արվեստի Միությունը պատիվ ունի հրավիրելու բոլորին ներկա գտնվելու հայ իրականության մեջ արցախյան ազատամարտին նվիրված բարձրարժեք և եզակի մի ֆիլմի ցուցադրության: Կցուցադրվի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմը:
Ֆիլմը պատմում է արցախյան մի գյուղի ու մարդկանց մասին, որոնց տուն է մտնում պատերազմը: Երեք տարբեր մարդկանց մեկ օրը ներկայացվում է ընդամենը 81 րոպեում: Ֆիլմը բաղկացած է երեք մասից: Առաջինում ներկայացված է ներդաշնակ ընտանիք, որը ստիպված է բաժանվել պատերազմի պատճառով: Երկրորդ մասում Աստղիկի կերպարի միջոցով ֆիլմ է ներթափանցում կանացի երանգը: Մեկ քայլ` մեկ օրում. խաղաղությունից` պատերազմ, որի ընթացքում Աստղիկը կորցնում է հարազատներին, իր սերն ու իդեալը: Ֆիլմի երրորդ հատվածը նվիրված է 14-ամյա Թևանիկին, ով մասնակից է դառնում պատերազմական գործողությունների: Պատերազմի ժամանակ գեղեցիկի վրա ձեռք բարձրացնելու նրա անկարողության հետևանքով վայրկյանները որոշիչ են դառնում:
Ձեր մասնակցությամբ Դուք շնորհակալություն եք հայտնում ֆիլմի ողջ ստեղծագործական անձնակազմին կատարած կարևոր ու մնայուն գործի համար:
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։