«Բնության գանձերը» կրթական ծրագիրն իրականացվում է «Բնության հրաշքները» ցուցահանդեսի շրջանակում, «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում:
Ցուցադրված երկրաբանական նմուշներին և բնական քարերից ստեղծված քանդակներին ծանոթանալուց հետո մասնակիցները կդիտեն հանքաքարերի մասին պատմող տեսանյութ: Այնուհետեւ տեղի կունենա թեմատիկ ինտելեկտուալ խաղ:
Ծրագիրը նախատեսված է 10 տարեկանից բարձր երեխաներ ունեցող ընտանիքների և դպրոցականների համար:
Ծրագրին մասնակցությունն անվճար է, պարտադիր նախնական գրանցմամբ: Տեղեկությունների համար զանգահարել` (+37410) 54 19 32/34: