Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Խաղալիքների մոլորակը

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Դեկտեմբերի 16 Շաբաթ 12:00 Կա` 171 տոմս Սկսած` 1000 դրամից

Դեկտեմբերի 16 Շաբաթ 14:00 Կա` 185 տոմս Սկսած` 1000 դրամից

Դեկտեմբերի 24 Կիրակի 12:00 Կա` 185 տոմս Սկսած` 1000 դրամից

Դեկտեմբերի 24 Կիրակի 14:00 Կա` 183 տոմս Սկսած` 1000 դրամից

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Ալյոնա Չուբարովայի "Խաղալիքների մոլորակը"; ներկայացումը պատմում է քույր ու եղբայր երկու փոքրիկների՝ Նարուկի և Կարուկի և վերջինիս ծննդյան տարեդարձի հետ կապված արկածներով լի ճամփորդության մասին: Նարուկն ու չարաճճի Կարուկը, ինչպես բոլոր փոքրիկները, անհամբեր սպասում են Կարուկի ծննդյան տոնի արարողություններին, սակայն նրանք անանուն տիկնիկից անսպասելի իմանում են, որ հերթական ծննդյան տարեդարձին նվերներ չեն լինելու, որովհետև խաղալիքները շատ են վիրավորված երեխաներից իրենց կոտրելու, փչացնելու, իրենց հետ անխնամ վարվելու համար: Վտանգված է Կարուկի ծննդյան տոնը: Իսկ ի՞նչ տոն առանց խաղալիք- նվերների: Եվ ահա նրանք անանուն տիկնիկի և իրենց հնարամիտ պապիկի ուղեկցությամբ սկսում են հրաշքներով լի ճանապարհորդություն դեպի խաղալիքների մոլորակ, իսկ ճամփորդության վերջում երեխաները հասկանում են, որ պետք է հոգատար լինեն, խնամքով ու սիրով վարվեն խաղալիքների հետ, ինչպես իրենց ընկերների հետ պետք է լինեն: Կախարդական ուղևորությունը հագեցած է լուսավոր ու սիրված տիկնիկների չարաճճի խաղով ու կատակներով, իսկ ամբողջ ներկայացումը, երեխաների ճամփորդությունն ու հանդիպումները խաղալիքների հետ մշտապես ուղեկցվում է ուրախ տոնական երգ ու պարով, որոնց շնորհիվ Կարուկի ծննդյան տարեդարձն ավարտվում է տոնական նվերներով, ծննդյան տորթով և ամբողջ ներկայացումը վերածվում է իսկական տոնի:
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։