Ռոգ-մեկ: Աստղային պատերազմներ: Պատմություններ / Изгой-один: Звёздные войны. Истории / Rogue One: A Star Wars Story
Ռեժ` Գարետ Էդվարդս
Դերերում` Ֆելիսիթի Ջոնս, Մադս Միկելսեն, Բեն Մենդելսոն, Ֆորեսթ Ուիթակեր
Ֆիլմը պատմում է «Աստղային պատերազմների» չորրորդ դրվագը նախորդող դեպքերի մասին: Իմանալով, որ Կայսրությունը կառուցել է կատարյալ մարտական կայան, որը ի զորու է մոլորակներ բնաջնջել, Ապստամբների Ալյանսը հավաքում է հատուկ ջոկատ՝ նախկին հանցագործ Ջին Էրսոյի գլխավորությամբ, որը պետք է գտնի Կայսրության զենքի գծագրերը: Չնայած, որ առաքելությունը թվում էր ինքնակործանիչ, այնուամենայնիվ ջոկատը պատրաստ է զոհաբերել ամեն ինչ հանուն հաղթանակի: Սակայն ուժերի դասավորումը փոխվում է, երբ Կայսրը ջոկատի հետևից ուղարկում է իր ամենավտանգավոր և հզոր մանկլավիկին՝ Դարտ Վեյդերին, ում ներկայությունը երաշխավորում է, որ ապստամբները կենդանի չեն վերադառնա իրենց առաքելությունից: